IV Միջազգային երիտասարդական գիտական դպրոց «Նորարարությունների կառավարում»
«Երիտասարդ նորարարների և գիտնականների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի հետ համատեղ ուրախ է հայտարարել «Նորարարությունների կառավարում» միջազգային երիտասարդական դպրոցի 4-րդ ծրագրի մեկնարկը:
Դպրոցի նպատակն է ինտերակտիվ դասընթացների միջոցով մասնակիցներին ծանոթացնել գիտաինովացիոն նախագծերն առևտրայնացնելու արդյունավետ մեխանիզմներին, գաղափարից մինչև շուկա հասնելու գործընթացին և առանձնահատկություններին, ինչպես նաև տալ անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ մտավոր սեփականության օբյեկտների պահպանության և կառավարման բնագավառներում:
Դպրոցի ծրագրով նախատեսված են դասախոսություններ և վարպետության դասեր (master class), աշխատաժողովներ, օրինակների քննարկումներ և թեմատիկ խաղեր ինովացիոն մենեջմենթի և նախագծերի կառավարման ոլորտի առաջատար մասնագետների և հրավիրված դասախոսների կողմից:
Մեր գործընկերները
Հետադարձ կապ