top of page

Մասնակցության պայմանները

Ո՞վ կարող է դիմել

Դպրոցին մասնակցության համար կարող են դիմել  մինչև  30 տարեկան երիտասարդ ուսանողներ, գիտնականներ, ասպիրանտներ, գիտական աշխատողներ, սկսնակ ձեռներեցներ, ինչպես նաև նորարարական  ձեռներեցությամբ և մտավոր գործունեության արդյունքների առևտրայնացմամբ հետաքրքրված այլ անձիք:

Ինչպե՞ս դիմել

Դպրոցի մասնակիցների ընտրությունը կկայանա մրցութային հիմունքներով: Հավանության արժանացած հայտատուները մինչև սույն թվականի մայիսի 6-ը կստանան «Նորարարությունների կառավարում» V միջազգային երիտասարդական գիտական դպրոցին մասնակցելու էլեկտրոնային նամակ-հրավերը և մասնակցության վճարի կատարման կարգը: Հրավերը ստանալու օրվան հաջորդող  3 աշխատանքային օրվա ընթացքում անհրաժեշտ է  հաստատել  մասնակցության մտադրությունը Դպրոցի innov.youth.school@gmail.com  էլեկտրոնային  հասցեին ուղարկելով տեղեկատվական նամակ  և կատարել մասնակցության վճարում:

Դպրոցի մասնակցության վճարը կազմում է 15 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` հաշվարկված ընթացիկ օրվա փոխարժեքով: Ծրագրի ընթացքում կեցության և սննդի ծախսերը հոգում են կազմակերպիչները:

Դպրոցին մասնակցելու  համար անհրաժեշտ է մինչև 2019թ. ապրիլի 29-ը ներառյալ լրացնել մասնակցության էլեկտրոնային հայտը հետևյալ հղումով`  http://bit.ly/2Ue00RP:

Օրակարգ

Օրակարգ

(նախնական)

 

16/05/2019
17/05/2019
18/05/2019

9:00 // Գրանցում

9:20 // Բացման արարողություն

10:00// Մեկնում Ծաղկաձոր

11:00 // Գրանցում և տեղավորում հյուրանոցում

11:30 - 13:00 // 
Ստեղծագործական և քննադատական մտածողություն

Դասախոս`

Մարի Պողոսյան 

13:00 - 14:00 //
Շուկայի վերլուծություն

Դասախոս`

Տաթև Հովհաննիսյան

14:00 - 15:00 //
Ճաշի ընդմիջում

15:00 - 16:00 //
Շուկայի վերլուծություն

Դասախոս`

Տաթև Հովհաննիսյան

16:00 - 16:30 // Սուրճի ընդմիջում

16:30 - 18:30 //

Մարքեթինգային             ռազմավարություն

Դասախոս`

Տաթև Հովհաննիսյան

18:30 - 20:30 //

Բիզնես մոդելի կտավ /
Business model «CANVAS»

Դասախոս`

Նարեկ Մանասերյան

20:30 - 21:30 // Ընթրիք

9:00 // Նախաճաշ

 

10:00 - 11:00 // 

Գաղափարների                 վերածումը դրամական        արդյունքի /Монетизация/

Դասախոս`

Գանի Աբադան

11:00 - 13:30 // Բիզնեսի պլանավորում

Դասախոս`

Դավիթ Իսկանդարյան

13:30 - 14:30 // 

Ճաշի ընդմիջում

14:30 - 17:00 // 
Բիզնես պլան

Դասախոս`

Դավիթ Իսկանդարյան

17:00 - 17:30 // Սուրճի ընդմիջում

17:00 - 18:30 //

Crowdfunding 

Դասախոս`

Ջեմմա Սաֆարյան

18:30 - 20:45 // 

Բիզնես գաղափարի  ներկայացում

Դասախոս`

Նարեկ Մանասերյան

20:45 - 21:45 // Ընթրիք

21:00 // Ազատ ժամանակ

9:00 // Նախաճաշ

10:00 - 11:00 // 

Խմբային վարժանքներ և նախագծերի ամփոփում

12:00 // 

Մեկնում  էքսկուրսիոն 
շրջագայության

 

Փորձագետներ

Մեր փորձագետները

DSC01454 (1)

Արսեն Հայրիյան տնտ.գիտ. թեկնածու «Երիտասարդական միքս» հասարակական կազմակերպության նախագահ, «Երիտասարդական ակումբների դաշնություն» ՀԿ խորհրդի անդամ

197d746

Մարի-Հրաչուհի Բողոսյան Ֆիզ.-մաթ. գիտ. դոկտոր, Բիզնես վարչարարության մագիստրոս, Օդագնացության և Տիեզերքի Ազգային Ադմինիստրացիայի ավագ գիտաշխատող, Հայաստանի ամերիկյան համալսրանի հրավիրված դասախոս, Լոս Անջելեսի Կալիֆորնիայի պետական համալսարանի դասախոս

Gani-Abadan

Գանի Աբադան Անձնական արդյունավետության թրեյներ Արտոնագրված բիզնես-թրեյներ և “Youth Business International” միջազգային բիզնես ասոցացիայի հիմնադիր, Ղազախստանի գործարարների ‹‹Атамекен›› ազգային պալատի բիզնես թրեյներ բիզնես թրեյներ, «Երիտասարդ ձեռնարկատերերի MOST ակումբի» մենթոր, «Ձեռնարկատիրության զարգացման «ДАМУ» հիմնադրամ»ԲԸ-ի բիզնես խորհրդատու, ‹‹Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ-Ելբասի հիմնադրամի›› գիտական խորհրդի անդամ

1930281_1287181437964670_3558070223999451117_n (1)

Նարեկ Մանասերյան հոգ. գիտ. թեկնածու, Եվրոպական բիզնես հրեշտակների ասոցիացիայի ներդրումային ռիսկերի կառավարիչ

profile_Marina_20Mkhitaryan_20-_20Copy (1)

Մարինա Մխիթարյան ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Կոլբա» նորարարական լաբորատորիայի ղեկավար

photo (1)

Դավիթ Իսկանդարյան տնտ. գիտ. թեկնածու, նախագծերի կառավարման ոլորտի PMP® որակավորում, «Փի Էմ Էյ » ՍՊԸ-ի համահիմնադիր

006c04_343f3752efaa40c3b298207a16230f42-

Տաթև Հովհաննիսյան «Սիրիահայերի միություն» ՀԿ-ի նախագծերի կառավարիչ, բիզնես խորհրդատու և թրեյներ

Կազմակերպչական կոմիտե

Գևորգ Հրաչյայի Վարդանյան, Կազմակերպչական կոմիտեի նախագահ, ֆիզ. մաթ. գիտությունների թեկնածու, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի» տնօրեն, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ

Կոմիտեի անդամներ`

Սիրուշ Տիրացվյան - Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի Նորամուծությունների առևտրայնացման և ձեռներեցության աջակցման բաժնի պետ, «Երիտասարդ նորարարների և գիտնականների ասոցիացիայի» խորհրդի անդամ

Հայկ Վարդանյան - «Երիտասարդ նորարարների և գիտնականնների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ

Ջոն Կարապետյան - Աշխարհագրական գիտությունների թեկնածու, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտի Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության Ա. Նազարովի անվան ինստիտուտի տնօրեն

Զարուհի Եսայան - Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի Նորամուծությունների առևտրայնացման և ձեռներեցության աջակցման բաժնի առաջատար մասնագետ

Լուսինե Գասպարյան - քիմ. գիտ. թեկտածու, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի գիտաշխատող

Աննա Սարգսյան - Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի Նորամուծությունների առևտրայնացման և ձեռներեցության աջակցման բաժնի Ինովացիոն նախագծերի աջակցության ենթաբաժնի վարիչ

Լիպարիտ Խաչատրյան - Աջափնյակ վարչական շրջանի թաղապետարանի առաջատար մասնագետ

Հասմիկ ​Կարապետյան - «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամ, ծրագրի օգնական

Կազմկոմիտե
Անցկացման վայրը

Անցկացման վայրը

bottom of page